Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Գյումրու Վարդանանց հրապարակում ծեծկռտուք է տեղի ունեցել Շիրակի 4 ոստիկանների մասնակցությամբ․ ոստիկաններից մեկը (ըստ տեղեկությունների` նա եղել է անսթափ վիճակում) ցանկություն է հայտնել ֆայտոն նստել ու իրեն կարգին չի պահել։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը չցանկանալով նշել ոստիկանի պաշտոնը եւ անունը, armtimes.com-ին փոխանցել է.
«Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ Ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել, բացի այդ, ոստիկանության պետի հրամանով ոստիկանության մեկ ծառայող ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ ուղարկվել կադրերի ռեզերվ»,-ասել է Աշոտ Ահարոնյանը։


