▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիլեն Գայֆեջյանը միայն վարող է «SOS»-ում

a1plus.am-ը գրում է. YouTube-ում հեռարձակվող «SOS» հաղորդաշարի վարող Վիլեն Գայֆեջյանը հաղորդման բովանդակության հետ կապ չունի, սակայն ոստիկանությունը   հենց նրանից է պահանջում  հրապարակային ներողություն խնդրել եւ փոխհատուցել  1-ական միլիոն դրամի չափով:

Արաբկիր եւ Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվում է   ոստիկանների հայցի լսումը, որոնք վիրավորված են «SOS»-ի՝ մայիսի 24-ի թողարկումից։ Դատավոր Արթուր Ստեփանյանը դատական նիստի ընթացքում միայն 5 րոպե թույլատրեց նկարահանում իրականացնել: Երբ հաղորդման հեղինակը ցուցմունք էր տալիս, արդեն նկարահանել չթույլատրվեց:

Մայիսի 24-ի հաղորդման ժամանակ անդրադարձ էր կատարվել  այն դրվագին, երբ ոստիկանները սեւազգեստ մայրերին գետնին քարշ տալով նախագահական նստավայրի մայթից տեղափոխում էին դիմացի մայթ:

«Ինձ համար այսօր էլ անընդունելի է ոստիկանության այն քայլը, որ ոստիկանները արել են մայրերի հանդեպ, այդ կադրերի հետ համարել եմ ճիշտ, որ կարելի է դնել տարբեր դրվագներ»,- դատարանում հայտարարեց Հայկ Բարսեղյանը: Պատասխանող կողմը կարծում է, որ հայցը անհիմն է: Հաջորդ դատական նիստին նրանք այլ ապացույցներ կներկայացնեն:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее