▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիեննայում պղծել են Հայոց ցեղասպանության հուշարձանը

Ֆրանսիական «Յառաջի» փոխանցմամբ՝ Վիեննայում պղծել են Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին կանգնեցված հուշարձանը:

Վիեննայի հայկական ընկերակցությունների խումբն այս առթիվ հրապարակել է հաղորդագրություն, որում ասվում է. «14 տարի անց (2003 ապրիլին էր) Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված Վիեննայի (Իզեռ) հուշարձանը կրկին պղծել են։

Արդարև, նրա երկու երեսները ծածկեցին անարգական և անպատկառ արձանագրություններով։

Վիեննայի հայկական ընկերակցությունների խումբը ամենայն խստությամբ դատապարտում է այս լկտի և զազրելի արարքը և որոշել է բողոք ներկայացնել X-ի դեմ։

Ո՛չ ատելություն, ոչ էլ վրեժխնդրություն կա հայոց սրտերում, բայց ո՛չ մեկը և ոչի՛նչ չպիտի կարենա կասեցնել նրանց Իրավունքի, Արդարության և Ճշմարտության պայքարը։

Այս հուշարձանը պղծելով՝ հարված են հասցրել ո՛չ միայն 1915-ի նահատակների, այլ նաև բոլոր այն հայերի հիշատակին, որոնք Համաշխարհային զույգ պատերազմների ընթացքում նահատակվել են Ֆրանսիայի համար, և որոնց հիշատակին ևս կանգնեցված է այս հուշարձանը։

Վանդալական այս արարքը, որը մաս է կազմում վերջին տարիներին Ֆրանսիայում արձանագրված պղծումների տխուր շարքի, մեզ հուշում է, թե որքա՛ն երկար է Հիշողության պաշտպանության և ժխտողականության դեմ պայքարը, որ այն մնում է այժմեական հարց, և երկրի իշխանություններից պահանջում խիստ պատասխան»։

Նշենք, որ հուշարձանի ետևի կողմի պղծումը կատարված է ավելի ամոթալի խորհրդանիշներով: Զանց կառնենք նկարը:

Artsakhpress.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее