Մի քանի օրից կսկսվի «Սասնա ծռեր» խմբի, հայրենասեր որդիների դատավարությունը, որին ես կհետևեմ հեռվից: Հենց առաջին օրից լինելով «Հիմնադիր խորհրդարանի» համակիր, այդ օրերին էլ եղել եմ «Սասնա ծռեր» խմբի մեջ, պարզապես վերջին պահին նրանց հետ ներս մտնել չկարողացա: Հետագայում, հասկանալով որ դատապարտվելու եմ տղաների հետ, փախա Հայաստանից:
Հայաստանից հեռացա, որովհետև հուլիսի 20-ին բերման էի ենթարկվել Ոստիկանության կենտրոնականի բաժին: Ճնշումներին դիմանալով, հրաժարվեցի որևէ ցուցմունք տալուց: Հետագա օրերին բերման էին ենթարկում իմ հարազատներին, նրանց ճնշելու միջոցով փորձում էին ինձնցի ցուցմունքներ կորզել:
Մի քանի անգամ իմ տանը խուզարկություն է իրականացվել: Ստացվում էր, որ գործողությանը անմիջականորեն չմասնացկեցի, բայց գործողույթան օրերին թիրախավորվել էին ինձ և իմ ընտանիքին: Միակ լուծումը, որն ինձ համար այդ պահին անընդունելի էր, հեռանալ Հայաստանից:
Ծեծին, ճնշումներին, խուզարկություններին չդիմանալով միանգամից հեռացա Հայաստանից:
Հայաստանում տեղի ունեցող բոլոր իրադարձություններին հետևում եմ այստեղից: Ապրիլին տեղի ունեցած ընտրություններից հետո պետք է վերադառնայի, հույս ունենալով որ կլինի այլ իշխանություն: Բայց այն, ինչ տեղի ունեցավ ապրիլին, ինձ ստիպեց այլևս չգալ Հայաստան:
Իշխանությունը վերարտադրվեց, և հիմա ամբողջ ուժով լծվել է իմ գաղափարակից ընկերներին դատելու գործին:
Քանի դեռ Հայաստանում իշխանության ղեկին հանրապետական զանգվածն է, քանի դեռ երկրում տիրում է տոտալ բռնատիրական ռեժիմ և անձի պաշտանմունք, այլևս երբեք չեմ վերադառնալու Հայաստան:
Հայաստան վերադառնալով, ինձ միանգամից կձերբակալեն և կտանեն մեկուսարան: Այդ ամենից խուսափելու համար, ստիպված եմ ևս մի քանի տարի գտնվել փախուստի մեջ: Ստիպված եմ հեռու գտնվել ընտանիքիցս, հանուն գոնե նրանց անվտանգության:
Աշոտ Երանոսյան


