«Ռուսաստանի ազդեցության գործակալի» վերաբերյալ Հայ առաքելական եկեղեցու հասցեին հնչեցված մեղադրանքները մերկապարանոց են. «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության ներկայացուցիչ (ԱՄՆ)
«Հայկական իշխանությունները կեղծում են փաստերը հոգևորականներին բանտ ուղարկելու նպատակով»,- Երևանում կայացած ասուլիսում հայտարարել է «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության ներկայացուցիչ Ջոել Վելդկամպը, որը Հայաստան է ժամանել «Աղոթքի նախաճաշին» մասնակցելու համար և երեկ ՀՀ իշխանություններին կոչ էր արել ազատ արձակել ձերբակալված Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին:
Վելդկամպը անթույլատրելի է համարել ընդդիմախոսների վրա ճնշումը «Ռուսաստանի հետ համագործակցության» պատրվակով, ինչպես նաև իշխանությունների միջամտությունը աշխարհի հնագույն եկեղեցիներից մեկի գործերին:
«Մինչ այժմ Հայաստանում ոչ ոք փաստ չի բերել, որ եկեղեցին ՌԴ ազդեցության գործակալ է»,- ընդգծել է Վելդկամպը։ Նա կոչ է արել կենտրոնանալ փաստերի, այլ ոչ թե բառերի վրա։
Դիտեք նաև՝


