▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վարորդները գույքահարկը վճարում են, որպեսզի ավտոմեքենաները չջարդվեն փոսերի պատճառով»

Երևանի «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Վարորդները իրենց մեքենաների գույքահարկը վճարում են, որպեսզի քաղաքի փողոցներն ասֆալտապատվեն, ճանապարհները վերանորոգվեն, փոսերը վերացվեն, որ մարդիկ իրենց ավտոմեքենաները չջարդեն, չվնասեն այդ փոսերի պատճառով։
Հ. Գ. Սիրելի երևանցիներ, հարգելի մեքենատերեր, տեղեկացնեմ ձեզ, որ փոխադրամիջոցների համար Երևան համայնքը 2024թ-ին 13,5 միլիարդ դրամ գույքահարկ է հավաքագրել, իսկ 2025թ-ին նախատեսվում է հավաքագրել 14 միլիարդ դրամ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее