▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով»․ Գագիկ Սուրենյան

Գագիկ Սուրենյանը հայտնում է․ «Օգոստոսի 10-15-ը Հայաստանը գտնվելու է Սև ծովից ներթափանցող խոնավ և սառն օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով։ Երեկոյան ժամերին և գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին շրջաններում հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 20-25մ/վ արագությամբ։ Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը Հանրապետության ամենաշոգ գոտիներում առաջիկա 5 օրերին չի գերազանցելու 33-35 աստիճանը»։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее