▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդանյանի սպանության մեջ մեղադրվողներից մեկը 24, մյուսը 22 տարվա ազատազրկման դատապարտվեց

armtimes.com-ը գրում է. Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ այսօր հրապարակվել է 2016 թ.-ի մարտին Սեւանում դաժանաբարսպանված «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ փորձագետ Կարեն Վարդանյանի գործով դատավճիռը:

Այս գործով մեղադրյալներ ՝Գեւորգ Զոհրաբյանն ու Արթուր Միհրանյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերի (մարդուն առեւանգելը), 104-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ եւ 8-րդ կետերի  (սպանություն՝ զուգորդված մարդուն առեւանգելով խմբի կողմից շահադիտական դրդումներով) եւ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (գողություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) հատկանիշներով: Այսպիսով՝Գեւորգ Զոհրաբյանը դատապարտել է 24 տարվա ազատազրկման եւ 1 միլիոն դրամ տուգանքի, իսկ Արթուր Միհրանյանը՝ 22 տարվա ազատազրկման եւ 1 միլիոն դրամ տուգանքի:

Այս մասին մեր զրույցում ասաց Միհրանյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը: Մեր հարցին, թե բողոքարկելո՞ւ են դատավճիռը, պաշտպանն ասաց, որ պաշտպաններով պայքարում էին, որպեսզի Արթուր Միհրանյանը ցմահ ազատազրկման չդատապարտվի. պաշտպանյալի հետ քննարկելուց հետո կորոշեն բողոքարկելո՞ւ են դատվճիռը, թե՝ ոչ:

Մինչ դատավճռի հրապարակումը պաշտպանները հանդես են եկել ճառով: Գեւորգ Զոհրաբյանը հրաժարվել է իր ճառից ինչպես նաեւ վերջին խոսքից, իսկ Արթուր Միհրանյանն իր ճառում միայն նշել է. «Բազմիցս նշել եմ՝ սպանությունը կատարել եմ ես, Գեւորգը ոչ մի մեղք չունի»: 

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Գեւորգ Զոհրաբյանն ու Արթուր Միհրանյանը, նախնական համաձայնությամբ, խաբեության միջոցով գաղտնի առեւանգել են Կարեն Վարդանյանին, ապօրինաբար զրկել կյանքից, որից հետո, նախնական համաձայնությամբ գաղտնի հափշտակել Կարեն Վարդանյանի զգալի չափի գույքը:

Քննության տվյալներով՝ Կարեն Վարդանյանն իր՝  Լենինգրադյան 31/8 շենքի 32-րդ հասցեի բնակարանը նվիրաբերել է 23-ամյա Գ.Զոհրաբյանին, որի դիմաց պետք է ստանար դրամական փոխհատուցում՝ 20.000 ԱՄՆ դոլարի չափով, կամ այդ գնի սահմաններում նոր բնակարան։

Պայմանավորված գումարը Կարեն Վարդանյանին չտալու համար Զոհրաբյանն առաջարկել է նրան Վրաստանի միջոցով մեկնել Դուբայ՝ շրջագայության՝ մտադրվելով Վրաստան ուղեկցելու ճանապարհին սպանել նրան։ Նշված մտադրության մասին Գ.Զոհրաբյանը հայտնել է 1973թ. ծնված Ա.Միհրանյանին, ով 2016թ. հունվար ամսից օրավարձով վարում է Գ.Զոհրաբյանին պատկանող «Օպել Վեկտրա Բ» մակնիշի ավտոմեքենան՝ խոստանալով դրա դիմաց որոշակի գումար:

Պայմանավորվածության համաձայն՝ Ա.Միհրանյանը 2016թ. մարտի 17-ին Լենինգրադյան փողոցում գտնվող դեղատնից գնել է «Դիմեդրոլ» տեսակի թվով 5 դեղահաբ, դրանք լցրել ջրով լի շշի մեջ եւ դրել ավտոմեքենայի հետնամասում, որպեսզի Կ.Վարդանյանը ճանապարհին այն խմի եւ քնի, ապա երեքով «Օպել Վեկտրա Բ» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել են դեպի Սեւան քաղաք՝ Կ.Վարդանյանին Վրաստանի Հանրապետություն ուղեկցելու պատրվակով:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее