Վարդան Ղուկասյանի աջակիցները բողոքի խաղաղ ակցիա են իրականացրել Լոս Անջելեսում՝ CNN հեռուստակայանի շենքի դիմաց
«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն արդեն 8 ամիս է գտնվում է Հենդերսոնի կալանավայրում՝ Հայաստանի Հանրապետության իշխանության կողմից շինծու քրեական մեղադրանքների հիման վրա՝ ենթարկվելով բարոյահոգեբանական և առողջական խոշտանգումների։
Վարդան Ղուկասյանի կոչով՝ բողոքի ակցիայի մասնակիցները ցույց են տվել իրենց աջակցությունը նաև Հայաստանի Հանրապետությունում անազատության մեջ գտնվող եկեղեցու հոգևոր այրերին և բոլոր քաղբանտարկյալներին։


