▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կուզեի՝ մեր երիտասարդները Ադանան որպես քյաբաբ չճանաչեին, այլ իմանային, որ դա մեր հայրենիքի մի մասն է». Նարեկ Կարապետյան

«Մեր խմբակցությունը դեմ է քվեարկելու ձեզ»,- խոսքն ուղղելով ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանին՝ ասաց «Ուժեղ Հայաստան»-ից Նարեկ Կարապետյանը: «Կուզեի մեր հարաբերությունները Թուրքիայի հետ զարգանային այնպիսի ռակուրսով, որ մեր խելացի երիտասարդները Ադանան որպես քյաբաբ չճանաչեին, այլ իմանային, որ դա մեր հայրենիքի մի մասն է: ՀՀ չէ, բայց մեր հայրենիքի մի մասն է»,- հավելեց նա

Դիտեք նաև՝ 

Նարեկ Կարապետյանն առաջարկում է ՔՊ-ին համաձայնության գալ և «հակասաֆարովյան օրենք» ընդունել

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը շեշտում է՝ կարևոր է ունենալ խաղաղություն, բայց դրա հետ միասին ժողովրդագրորեն անվտանգ երկիր։

«Մեր շատ կոլեգաներ ասացին՝ ինչո՞ւ եք ժողովրդին լարում այս հարցով։ Եկեք չլարենք։ Մենք ունենք առաջարկ՝ 1 օրենքով այդ հարցը լուծվում է։ Եկեք ընդունենք օրենք, որով իրավունք չենք տալիս ադրբեջանցիներին 10 օրից ավելի գտնվել մեր երկրում և ունենալ գույք կամ հող մեր երկրում, դրանով մեր հարցերը սպառվում են»,- ասաց Կարապետյանը։

Հավելեց, որ Թուրքիան նման օրենք ունի Հայաստանի մասին՝ ՀՀ քաղաքացիներն իրավունք չունեն այնտեղ հող գնելու։

***

«Մեր հարյուր հազարավոր հայրենակիցներ զբաղվում են գյուղատնտեսությամբ: Գյուղացին կանգնած է խնդրի առաջ՝ մեր տնտեսական հիմնական գործընկերոջ հետ հարաբերությունները լարված են ու տարվա վերջում ավելի բարդ է լինելու: Հնչել են հայտարարություններ, պատասխաններ, որոնք, ամենայն հավականությամբ, լուծման չեն տանում»,- ԱԺ-ում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ խոսելով առկա մարտահրավերների մասին: «Հայկական քաղաքական միտքը կարող է լուծել այս հարցը, կարող է կարգավորել հարաբերությունները, որովհետև բազում անգամներ եղել են ավելի սուր ժամանակաշրջաններ, բայց դրանք լուծվել են ճիշտ դիվանագիտության արդյունքում»,- նշել է նա:

info@asekose.am/095519696
Հասարակություն далее