ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Վահան Պողոսյանն ազատվել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
-Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Վահան Պողոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն,-ասված է որոշման մեջ: Պողոսյանը փոխնախարարի պաշտոնը ստանձնել էր 2011 թվականի դեկտեմբերից:


