5-րդ ալիքի կայքը գրում է․ «Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Քրիստինե Պողոսյանի եղբայրը՝ Սեթ Պողոսյանը, պահանջում է հիվանդանոցներից հեռացնել աղոթատեղիներն ու մատուռները, որովհետև, նրա պնդմամբ, դա վիրավորում է բժիշկներին: Նա գրել է. «Հաջորդը պետք է հիվանդանոցներից և բուժհաստատություններից հանվեն մատուռներն ու աղոթատեղիները: Հիվանդը գնում է հիվանդանոց բացառապես բժշկի հույսով, բուժվելու համար, հակառակ դեպքում թող գնան եկեղեցի: Այս երեվույթը նսեմացնում է բժշկի աշխատանքը եվ մասնագիտական կարողությունները:
Հ.Գ էտ նույն ա, որ ՀԷՑ-ում աղոթատեղի բացենք, որ մարդիկ չհոսանքահարվեն՝ երկրորդ պլան մղելով անվտանգության կանոնները և դրանց խիստ պահպանումը»:
Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները հայտարարում են, որ պայքարում են ոչ թե եկեղեցու, այլ կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ»:
Դիտեք նաև՝


