Հունվարի 28-ին նախատեսված էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այցը Գյումրի: Կառավարության ղեկավարի աշխատանքային այցը հետաձգվել է՝ պայմանավորված եղանակային ոչ բարենպաստ պայմաններով: Այս մասին ՀԸ-ին տեղեկացրել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Քաղաքապետի խոսքով, վարչապետը Գյումրի կժամանի առաջիկա մի քանի օրերի ընթացքում:
Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը Գյումրի էր ժամանելու գործարարների և տուրիզմի ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպելու նպատակով: Այցի շրջանակներում քննարկվելու էր Գյումրին բիզնես կենտրոն դարձնելու և տուրիզմը զարգացնելու նպատակով ներդրումային ծրագրերի հետ կապված մի շարք հարցեր:


