▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահագն Ալեքսանյանը ընդունու՞մ է, որ երեկ սխալվել է ԱԺ նիստի ընթացքում և սրել իրավիճակը

Վահագն Ալեքսանյանը ընդունու՞մ է, որ երեկ սխալվել է ԱԺ նիստի ընթացքում և սրել իրավիճակը

ՔՊ–ն կարծում է, որ ընդդիմության` երեկվա ասածի մեջ լեգիտիմություն կա

«Նորից նայել եմ երեկվա նիստը, լսել եմ ձեր հնչեցրած մտահոգությունները և՛ դահլիճում, և՛ այստեղից դուրս: Առնվազն դրանց տակ որոշակի լեգիտիմություն կա: Դրանից հետևություններ կարվեն: Խնդրում եմ նաև, որ այդ ինքնահայեցումը փոխադարձ լինի, որովհետև, եթե դուք էլ նայեք, ապա ձեր մասով էլ կտեսնեք ինքնահայեցման հարց: Աշխատանքային բնականոն գործունեությունը այդ պարագայում կկարողանանք շարունակել»,- նշեց ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով երեկվա միջադեպին:

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանն էլ նախագահությանը հորդորեց նիստը կանոնակարգելու և վարելու հետ կապված համապատասխան արձագանք տալ, որպեսզի որևէ մեկի նյարդերը տեղի չտան ու միջադեպեր չլինեն:

info@asekose.am/095519696
Հասարակություն далее