Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ժամանակին հայ ժողովրդին ԱՄՆ-ում ներկայացնում էին Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը, Վիկտոր Համբարձումյանը, Սերգեյ Փարաջանովը, Պավել Լիսիցիանը, Կոմիտասի անվան լարային քառյակը` Սպիտակ տուն այցելած առաջին խորհրդային կոլեկտիվը, աշխարհահռչակ ամերիկահայ կոմպոզիտոր Ալան Հովհաննեսը և այսպես շարունակ:
Այսօր պարզվեց, որ ժամանակակից հայ ժողովրդին, ժամանակակից ԱՄՆ-ում ներկայացրել է «Տաշիր»-ի սեփականատեր Կարապետյան Սամվելի եղբորորդի Կարապետյան Նարեկը: «Ուրախ եմ, որ ԱՄՆ բազմամիլիոնանոց լսարանին ներկայացրեցի մեր ժողովրդին»,-ասել է Կարապետյան Նարեկը:
Չեմ ցանկանում որևէ մեկին պիտակավորել, ասեմ միայն, որ Կարապետյան Նարեկի վստահությանն ու ինքնահավանությանը կնախանձեին նույնիսկ Նապոլեոն Բոնապարտն ու Սալվադոր Դալին:
Իսկ, եթե լուրջ, ապա տխուր է, որ Արամ Խաչատրյանը փոխարինվեց Կարապետյան Նարեկով»:
Կարդացեք նաև՝ 400 հազար $ հարցազրույցի համար, լոբբիստական կազմակերպությանը՝ 1մլն $․ որքա՞ն է արժեցել Նարեկ Կարապետյանի հարցազրույցը


