▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թրջված հավ», ճանկռտոց ու երեխայի լաց. Երևանում մեքենան կայանելու համար կանայք կռիվ են արել

1in.am-ը գրում է. Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ավարտվել է Մարինե Ա.-ի գործի դատական քննությունը:

52-ամյա Մարինեին մեղադրանք էր առաջադրվել մանկապարտեզի բակում բռնության գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար՝  ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով:

Մարինե Ա.-ն Երևանի Մոսկովյան փողոցի շենքերից մեկում գործող ՍՊԸ-ի փոխտնօրեն է: Նույն շենքի առաջին հարկում գործում է նաև մանկապարտեզ:

Ըստ դատական ակտի՝ 2016 թվականի հունիսի 7-ի առավոտյան Մարինեն աշխատանքի է գնացել՝ շենքի առաջ կայանելով իր «Տոյոտա Մատրիքս» մեքենան:

Ժամը 17-ի սահմաններում նա դուրս  եկել աշխատավայրից, ցանկացել է մեքենա նստել ու գնալ ո՛չ տվյալ շենքի առաջին հարկի, այլ մեկ ուրիշ մանկապարտեզ հաճախող իր երեխայի հետևից:

Սակայն պարզվել է, որ տվյալ շենքում գործող մանկապարտեզի սանիկներից մեկի մայրիկը, գալով երեխայի հետևից, իր մեքենան՝ «Նիսան Տիդան», կանգնեցրել է ուղիղ Մարինեի մեքենայի հետնամասում, ինչով փակել է ելքի ճանապարհը:

Մարինե Ա.-ն նյարդայնացել է: Նա մի քանի րոպե սպասել է, մինչև երեխայի հետ մանկապարտեզից դուրս է եկել ու դեպի մեքենան է եկել «Նիսանի» տիրուհին՝ Նարինե Յ.-ն:

Ըստ դատական ակտի՝ Մարինե Ա.-ն «հակադրվել է հասարակությունում ընդունված նորմերին, դրսևորել է անզուսպ եսամոլություն, փորձել է ընդգծել սեփական անձի առավելությունը, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը» ու շուրջ հինգ րոպե վիճաբանել է Նարինե Յ.-ի հետ:

Այնուհետև մանկապարտեզի տնօրինուհին է միջամտել, բայց Մարինե Ա.-ն նրա դիտողությունից վրդովված՝ նախ նրա հետ վիճաբանել է շենքի բակում, ապա մտել է մանկապարտեզի տարածք, շարունակել է խուլիգանական գործողությունները՝ անհանգստություն պատճառելով ներսում գտնվող երեխաներին ու աշխատողներին:

Դրանից հետո Մարինե Ա.-ն մանկապարտեզից դուրս է եկել ու տեսել է, որ Նարինեի «Նիսանը» դեռ կանգնած է իր մեքենայի հետնամասում:

Մարինեն շարունակել է վիճաբանությունը Նարինեի հետ՝ այդ ընթացքում ձեռքերով հարվածելով Նարինեին, պատճառելով քերծվածքներ, արյունազեղումներ ու ճանկռվածքներ՝ առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

Տուժող Նարինեն հայտնել է, որ դեպքի օրը, ժամը 17-ի սահմաններում գնացել է Մոսկովյան փողոցում գործող մանկապարտեզ՝ դստերը վերցնելու: Մանկապարտեզի շենքի բակում մեքենան կայանելու տեղ չի եղել, ինքը մեքենան կանգնեցրել է բակում կայանված մի մեքենայի հետնամասում:

Մտել է մանկապարտեզ, հինգ րոպե անց դուրս է եկել երեխայի հետ: Տեսել է մի կնոջ՝ Մարինե Ա.-ին, ով ագրեսիվ տոնով սպառնացել է ջարդել իր մեքենան ու պահանջել է. «Այսուհետև այստեղ չկանգնես»:

Ինքը ներողություն է խնդրել ու ասել է, որ հինգ րոպեով է կանգնեցրել մեքենան, երեխային վերցրել է, հիմա մեքենան կհանի: Բայց կինը շարունակել է ագրեսիվ տոնով ու բարձր խոսել:

Այդ աղմուկը լսել ու փորձել է միջամտել մանկապարտեզի տնօրինուհին: Բայց Մարինեն սկսել է վիճել նրա հետ:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее