▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան խոչընդոտել է Կոլումբիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Անկարայի համալսարանի պրոֆեսոր Մեհմեթ Նեջաթի Քութլուն հայտարարել է, որ իրենց հաջողվել է խոչընդոտել Կոլումբիայում Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ 2016թ. ամռանը Կոլումբիայի խորհրդարանի կողմից ընդունված ցեղասպանության բանաձևը թուրքական կողմի ջանքերով չեղարկվել է:

Քութլուի խոսքով՝ Լատնական Ամերիկայում 2009թ. հիմնված թուրքական «LAMER» կենտրոնն ակտիվ գործունեություն է ծավալել տարածաշրջանի երկրներում Հայոց ցեղասպանության ճանաչումը կանխելու նպատակով:

Այդ նպատակով տարբեր երկրներում գիտաժողովներ կազմակերպող և Ցեղասպանությունը ժխտող հնարովի փաստարկներ տարածող թուրքական կենտրոնը մայիսին պատրաստվում է գիտաժողով կազմակերպել նաև Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում, որտեղ շուրջ 60.000 հայ կա: Հիմնականում Թուրքիայից գաղթած այս հայերը Բրազիլիայում զբաղեցնում են բարձրաստիճան ու կարևոր պաշտոններ:

Նշենք, որ Լատինական Ամերիակայի երկրներից Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Բրազիլիան և Պարագվայը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

 Ermenihaber

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее