▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան Բաքվին չի արտահանձնում Ղարաբաղ այցելած թուրք մտավորականներին

Ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողներն անհանգստացած են, թե ինչու Թուրքիան ադրբեջանական դատարանի դատին չի հանձնում Արցախի Հանրապետություն այցելած 4 թուրք մտավորականներին:

Այս մասին գրում է թուրքական «Aydınlık» թերթի կայքը:

Ադրբեջանի «Ժամանակակից մարտավարական հետազոտությունների կենտրոնի» նախագահ Սեյմուր Սուլեյմանովը իր գրավոր մտահոգությունն է հայտնել թուրքական թերթին՝ նշելով թուրք մտավորականների ղարաբաղյան այցից ծագած ճգնաժամի մասին: Սուլեյմանովը նշել է, որ Ադրբեջանում մեծ հիասթափություն է առաջացրել այն հանգամանքը, որ Թուրքիան չի արտահանձնում սեպտեմբերի 22-ին Լեռնային Ղարաբաղ այցելած քաղաքական գործիչ Ուֆուք Ուրասին, գրող Սաիթ Չեթինօղլուին, լրագրողներ Ալի Բայրամօղլուին և Էրոլ Քաթըրջրօղլուին:

«Ադրբեջանի այսօրվա օրակարգում այն հարցն է, թե ինչու Թուրքիան, որին եղբայր ենք համարում, դեռ մինչև օրս չի արտահանձնել իր 4 քաղաքացիներին»,- գրել Սուլեյմանովը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել վերոնշյալ 4 թուրք մտավորականների դեմ և Թուրքիայից պահանջել է արտահանձնել այդ անձանց: «Ավաղ, Ադրբեջանը այս հարցում շատ վիրավորված է: Ամենամտերիմ ընկեր ու եղբայր Թուրքիայից անհապաղ արտահանձնում էր ակնկալվում: Բայց Անկարան, չգիտես ինչու, շատ սառն է վերաբերում դեպքին: Ադրբեջանցի քաղաքական գործիչների կողմից վերջին շրջանում ամենից հաճախ օգտագործվող արտահայտությունը «Թուրքիայից նման բան չէինք սպասում» արտահայտությունն է», – գրել է ադրբեջանցի գործիչը:

Սուլեյմանովը հիշեցրել է, որ Ադրբեջանը սպասում է թուրք գործիչների արտահանձնմանը և հույս հայտնել, որ երկու երկրների միջև այս խնդիրը շուտափույթ հանգուցալուծում կստանա:

Ermenihaber.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее