
Aravot.am-ը գրում է. Կառավարության նիստի վաղվա օրակարգում մի ուշագրավ որոշման նախագիծ կա: Այդ նախագծով առաջարկվում է Երեւանի պետական համալսարանին` ԵՊՀ-ին երեք տարի ժամկետով թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր եւ այլ միջոցներ ներմուծելու լիցենզիա տրամադրել: Նախագծում սակայն ոչ մի տողով չի նշվում, թե այդ թմրամիջոցները մայր բուհի ինչին են պետք:
Նկատենք, որ, երբ տարիներ առաջ «Երեւանի պետական համալսարան» ՊՈԱԿ-ը վերակազմակերպվեց հիմնադրամի, կարգավիճակի փոփոխությունն այսպես բացատրվեց.
«Հնարավորություն կընձեռի ավելի ճկուն ձեռնարկատիրական գործունեություն ծավալել, բազմազանեցնել ֆինանսական մուտքերը, ավելի արդյունավետ կազմակերպել գնումների գործընթացը եւ համալսարանի առջեւ ծառացած մի շարք այլ խնդիրների լուծումը»:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


