▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թիվ 23 երթուղու ավտոբուսը բախվել է էլեկտրասյանը․ կան վիրավորներ

Թարմացված․ Այսօր Երևանում 23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վթարի հետևանքով, նախնական տվյալներով, տուժել է 8 քաղաքացի: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«6 մեծահասակ տեղափոխվել է բժշկական կենտրոն, այժմ նրանք հետազոտությունների փուլում են:
2 անչափահասից մեկը հոսպիտալացվել է, մյուսը թեթև վնասվածք է ստացել, տրամադրվել է առաջին բուժօգնություն:
Տուժածների առողջական վիճակի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի»,- հայտնում է նախարարությունը:

***

Այօսր՝ մայիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում Երևանի քաղաքապետրանի հաշվեկշռում հաշվառված «Zhong Tong» մակնիշի թիվ 23 երթուղու ավտոբուսը Սեբաստիա փողոցում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հարևանութայամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բենզալցակայանի մոտ տեղադրված երկաթե էլեկտրասյանը, ապա բենզալցակայանի գովազդային վահանակին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 9 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

***

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քիչ առաջ թիվ 23 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցներից մեկը դեռևս չպարզված հանգամանքներում Սեբաստիայի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, հարվածել հարակից գազալցակայանին։ Վթարի հետևանքով վարորդը և 5 ուղևոր տեղափոխվել են բժշկական կենտրոններից մեկը։ Իրավիճակի փոփոխության և նոր տեղեկությունների առկայության դեպքում ըստ անհրաժեշտության կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее