▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիգրանի մայրը որոշել է լքել համայնքը

Ծափաթաղից անհետ կորած և 7-օրյա որոնումներից հետո սպանված հայտնաբերված 3-ամյա Տիգրանի քրոջն ու եղբայրներին տեղափոխել ՀՕՖ։

«Որոշեցինք երեխաներին հենց այսօր տեղափոխել ՀՕՖ: Մոր հետ զրուցեցինք, երեխաների հետ զրուցեցինք: Մայրը մի քիչ հուզվեց, լացեց: Ասացինք՝ ո՛չ, արի այսօր տեղափոխենք»,- այս մասին «Այսօր»-ին հայտնել է Գեղարքունիքի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Մամիկոն Գալոյանը։

Նա հայտնեց նաև՝ տեղի ունեցածից հետո սպանված փոքրիկի մայրը որոշել է լքել համայնքը.

«Մայրը որոշել է այդ համայնքից դուրս գալ, գնալ իր հորական տուն: Ասացինք, որ քո խիղճն էլ հանգիստ լինի, քո ուղեկցությամբ կտանենք երեխաներին, քո ձեռքով կտեղավորես նրանց, հետ կգաս քո տուն»։

Հարցին՝ երեխաներն ինչպե՞ս են ընդունել մորից բաժանվելու լուրը, չեն ընդդիմացե՞լ, Գալոյանը նշեց. «Դե, մի երեխան հաշմանդամ էր, բացարձակ չէր զգում: Էն չխոսող երեխան, որ Տիգրանի հետ էր, սառած նայում էր, չէր խոսում: Մեծ աղջիկն էր խոսում, ասացինք՝ եղբայրներիդ էլ ուշադիր կլինես։ Պետք էր, որ երեխաներն այդ միջավայրից դուրս գային: Երեխաների հետ աշխատանք կտարվի ՀՕՖ-ում: Այդ չխոսող երեխայի հետ այնքան էլ շատ աշխատանք չեն տարել: Կարող է՝ հիմա մի քիչ աշխատանք տանեն, արդեն բառեր ասի»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее