▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիգրանը դեռ կոմայի մեջ է, իսկ ես քաղցկեղի դեմ բուժում եմ անցնում. շուտով ինձ կեղծամներով կտեսնեք. Մարգարիտա Սիմոնյան

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը երկար լռությունից հետո կրկին կապ է հաստատել իր հետևորդների հետ  և անկեղծ խոստովանությամբ ապշեցրեց նրանց։ Լրագրողը հայտնել է, որ այժմ դժվարին շրջան է ապրում. իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը, դեռևս կոմայի մեջ է անցյալ տարվա վերջին կլինիկական մահից հետո, իսկ ինքը պայքարում է քաղցկեղի դեմ։

 «Ես ուրախ կլինեի գրել, որ լավ եմ, բայց փորձում եմ երբեք չստել։ Տիգրանը դեռ կոմայի մեջ է, իսկ ես քաղցկեղի դեմ բուժում եմ անցնում։ Ի՞նչ լավ բան կա դրա մեջ։ Շուտով կտեսնեք ինձ կեղծամներով։ Մենք միասին կընտրենք, թե որն է ավելի հարմար»,-այս մասին իր հետևորդներին ասել է Մարգարիտա Սիմոնյանը։

 Մարգարիտան նախկինում Վլադիմիր Սոլովյովի շոուում խոստովանել էր, որ իր մոտ սարսափելի հիվանդություն է ախտորոշվել և անհրաժեշտ է շտապ վիրահատվել: Այս մասին խոսելով՝ նա հիշատակել է Հայրենական մեծ պատերազմի կին զինվորներին, որոնց կուրծքը անդամահատել են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее