Լրագրող Հայկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հիմա հարց` Team Telecom Armenia ընկերությանը, ձեր արած ֆոկուսը ձեր դուրն եկա՞վ, կարո՞ղ ա ջոկել եք, 1997 թիվն ա, էն, որ A4-ի վրա հաշիվ էիք դուրս գրում, գնում Սարյանի, կամ այլ պոչտայում վճարում էինք:
Ձեզ 10 օր ժամանակ` վերականգնեք տերմինալներով վճարման համակարգը, այլ օպերատորների հետ գործ չունեմ, 29 տարվա արմենթելի բաժանորդ եմ, 8-21 կոդի վախտերից, մի բարդացրեք մարդկանց առանց այն էլ դժվար կյանքը»:


