▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տաղավարը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղադրվել է «ուղիղ եթերների» համար

Արդեն տեղեկացրել ենք, որ Ծիծեռնակաբերդի հուշակոթողի համահեղինակ՝ ճարտարապետ Ս. Քալաշյանը, հուշակոթողի համահեղինակի իրավաժառանգ՝ ճարտարապետ Ա. Թարխանյանն ու  հուշահամալիրի թանգարանի համահեղինակ՝ ճարտարապետ Լ. Մկրտչյանը հանդես են եկել հայտարարությամբ` իրենց մտահոգությունն արտահայտելով, մեջբերում ենք`  «Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տիրույթում օրերս ապօրինաբար ու անհայտ հեղինակմամբ հայտնված, մեծաչափ ու անհեթեթ մի՝ իբր ժամանակավոր «Տաղավարով», որն անհանդուրժելիորեն խաթարել ու գռեհկորեն նսեմացրել է Հուշահամալիրի գեղագիտական կեսդարյա անաղարտ կերպարը, աղճատել նրա ամբողջական դիտաընկալման տեսահորիզոնը»:

Asekose.am-ին հայտնի է դարձել, որ վիճահարույց տաղավարը տեղադրվել է ժամանակավոր և այդտեղից  տարբեր հեռուստաընկերություններ, ուղիղ հեռարձակման միջոցով,  իրականացնելու են հարցազրույցներ: 

Ապրիլի 24-ից հետո տաղավարը ապամոնտաժվելու  է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее