▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարօրինակ զուգադիպությամբ՝ ամիսներ առաջ տեղի ունեցավ նույն անունով, նույն տարիքի մի այլ Տիգրանի ողբերգական դեպք․․․

Լրագրող Գալուստ Նանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տեսանյութերից մեկում երեխայի հորաքույրը պնդում է, թե Տիգրանի եղբայրը՝ չխոսող երեխան, ձեռքի շարժումով ցույց է տվել, որ Տիգրանի կոկորդից բռնել են։

Սակայն հարց է ծագում․ եթե այդ նույն եղբայրը այդ օրերին տեսնում է իր հորը, ում արդեն հայտարարում են մարդասպան, ապա ինչո՞ւ նույն ձևով չի արձագանքել նրան՝ ցույց տալով կամ գոնե վախի նշաններ դրսևորել։

Հոգեբանորեն, անգամ չխոսող երեխան իր վախն ու անհանգստությունը չի կարող ամբողջությամբ թաքցնել։ Եթե իրականում տեսածը կապված լիներ հոր հետ, ապա նրա ներկայությունը պետք է բնական ռեակցիա առաջացներ։

Այս պատմությունը սկսում է խճճվել, հակասությունները՝ ավելանալ։

Եվ տարօրինակ զուգադիպությամբ՝ ամիսներ առաջ ևս տեղի ունեցավ նույն անունով, նույն տարիքի մի այլ Տիգրանի ողբերգական դեպք։

Պարզապես զուգադիպություն, թե՞ մենք կրկին կանգնած ենք ճշմարտության և մանիպուլյացիայի սահմանագծին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее