Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կխոսեի թվերով և քաղաքապետի աշխատանքի մասին տարբեր ոլորտներում զարգացման ցուցանիշները ներկայացնելով, եթե վստահ չլինեի, որ դրանց վրա բողոքող քաղաքացիները (եթե, իհարկե, Երևանցիներն էին բողոքում) ուշադրություն չեն ուզում, իսկ դատելով այսօրվա ելույթներից՝ մի մասը նույնիսկ չեն կարող դարձնել...
Ստիպված եմ էմոցիոնալ դաշտում մտքերս ձևակերպել...
Տարոն Մարգարյանը սրտացավ Երևանցի է, աշխատասեր և պահանջկոտ ղեկավար, ով իր և իր ողջ թիմի ուժն ու եռանդը մաքսիմալ ծառայեցնում է ի շահ Երևանի և երևանցու...
Կարծում եմ՝ շատերը համաձայն կլինեն այս մտքի հետ ու պետք է մեր բոլորիս ձայնը լսելի լինի...»:


