Երեկ՝ փետրվարի 20-ին, պարեկները ծառայության ընթացքում կանգնեցրել են «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենա, սակայն վարորդը ավտոմեքենան կայանելուց հետո փորձում է դիմել փախուստի։
Գագիկ Շամշյանի հաղորդմամբ, պարեկները վարորդին ենթարկել են վարչական պատասխանատվության, վարորդը եղել է ոչ սթափ վիճակում և զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից։
Վարորդը Արտյոմ Խաչատրյանն է, որն աշխատում է որպես Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Դիլիջանի տեղամասի պետ։


