▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարոն Մարգարյանը հայ ժողովրդի լավագույն զավակն է, դեմ եմ նրա հեռացմանը. հացադուլ՝ հանուն քաղաքապետի

 

 

Երևանի քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիայի ժամանակ մի քաղաքացի հացադուլ հայատրարեց նշելով, որ Տարոն Մարգարյանը հայ ժողովրդի լավագույն զավակն է և ինքը դեմ է նրա հրաժարական տալուն: Վերջինս հավելեց, որ պետք է պահանջել Զարուհի Փոստանջյանի հրաժարականը, իսկ Տարոն Մարգարյանը ահռելի մեծ բան է արել Երևան քաղաքի համար:

 «Տարոն Մարգարյանը մեր քաղաքի համար կատարել է մեծ գործեր, ի՞նչ անենք, որ հանրապետական է: Նա ընտիր անձնավորություն է: Ես նստացույց եմ անելու, հացադուլ: Հայ ժողովրդի մայրերը գոհ են նրա կատարած գործերից: Ո՞վ էր խաղահրապարակ կառուցում, այգիները բարեկարգում:»,- ասաց քաղաքացի Արայիկ Սաղաթելյանը:

Այն հարցին, թե արդյոք Արայիկը քաղաքապետարանի աշխատակից է, վերջինս պատասխանեց, որ ինքն «անորոշ մարդ» է:

Ակցիայի մասնակիցները ի հակառակ Արայիկ Սաղաթելյանի նշեցին, որ այո, Տարոն Մարգարյանն ահագին փող է մսխել՝ ասֆալտ փռելով, թողել է, որ «Փակ շուկա»-ն քանդեն և այլն:

Լուսանկարը`ֆոտոլուրի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее