«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը շատ կարևոր էր»,-համոզված է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Նրա խոսքով՝ եթե կա մշտական արտաքին վտանգ ու տեսանելի հեռանկարում այն չի վերանալու, նշանակում է, որ ՀՀ Զինված ուժերը չեն կարող լինել միայն պայմանագրային հիմունքներով:
«Համընդհանուր զորակոչը պետք է պահպանվի այնպես, ինչպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր Հունաստանում կամ Ֆինլանդիայում: Էլ չեմ խոսում Իսրայելի մասին»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:
Ինչ վերաբերում է տարկետմանը՝ նկատեց. «Տարկետումները միայն կոռոպցիոն ռիսկեր են ստեղծում, ապականում կրթական համակարգը, գիտական ոլորտն էլ աղբով լցնում»:
Հիշեցնենք, որ օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել խաղաղ և պատերազմի ժամանակ ՀՀ զինված պաշտպանության արդյունավետությունը, բարձրացնել քաղաքացիների վստահությունը պարտադիր զինվորական ծառայության և պահեստազորային պատրաստության գործընթացի նկատմամբ, նպաստել «Ազգ-Բանակ» գաղափարախոսության ամբողջական իրացմանը: Նշենք, որ վիճարկելի դրույթ էր համարվում տարկետման խստացումը: Պաշտպանության նախարարի փաստմամբ՝ 18 տարին լրացած արական սեռի յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պարտավոր է զորակոչվել բանակ, թե չէ՝ ակադեմիական տարկետումը դառնում է դուռ դեպի չծառայելը:


