▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարածաշրջանի առաջին IQOS խանութը՝ բացված Երևանում

 Դեռևս մարտ ամսին Ֆիլիպ Մորրիսը Հայաստանում պաշտոնապես մեկնարկեց իր նորարարական IQOS կոչված պրոդուկտի վաճառքը։ Եվ ահա, երեկ Դալմա գարդեն մոլում բացվեց տարածաշրջանում առաջին IQOS խանութը, որը օգտվողներին շաբաթը յոթ օր սպասարկում կտրամադրի։

Խանութի չափը մոտ 80 քառակուսի մետր է։ Այն բաժանված է 4 հիմնական գոտիների։

 

 

 

 

 

 

 

 

Ուսուցողական գոտին կներկայացնի է տեխնոլոգիան իրական թութունի հետ միաձուլման արդյունքում ստացված սիներգիայի պատմությունը: Ուղեկցվող փորձարկման գոտում չափահաս ծխողներին կծանոթացնեն իրական թութունը նոր ձևով օգտագործելու ծիսակարգին։ Ապրանքային գոտում օգտվողները կվայելեն IQOS-ի ամբողջականփորձն ու կստանան համալիր սպասարկում: Վերջապես, Անհատականացմանգոտում հաճախորդները հնարավորություն կստանան ընդգծելու իրենց սարքի յուրահատկությունը գերժամանակակից եւ գունագեղ աքսեսուարներով:

 

 

 

 

 

 

 

 

Ովքեր չգիտեն՝ IQOS-ը էլեկտրոնային սարք է, բայց և այնպես ոչ էլեկտրոնային սիգարետ, որի որը տաքացնում է հատուկ նախագծված ծխածոտի գլանակները մինչև գոլորշի առաջանալու ջերմաստիճանը՝ առանց դրանք այրելու։ IQOS-ը չափահաս ծխողներին առաջարկում է այլընտրանք, որն ի տարբերություն սիգարետի, հնարավորություն է տալիս վայելել ծխախոտն առանց ծխի, մոխիրի, ինչպես նաև ձեռքերին, մազերին ու հագուստին կպչող տհաճ հոտի։ IQOS-ը ստեղծվել է Շվեյցարիայում՝ PMI-ի հետազոտությունների և մշակումների կենտրոնում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Տասնամյակներ տևած հետազոտությունների, 4,5 մլրդ դոլարը գերազանցող ներդրումների և համաշխարհային համբավ վայելող հարյուրավոր գիտնականների շնորհիվ Ֆիլիպ Մորրիսը հաստատուն քայլեր է անում առանց ծխի ապագա կերտելու ճանապարհին։ Հայաստանը IQOS-ի վաճառքը պաշտոնապես մեկնարկած 39-րդ շուկան է աշխարհում։ Բրենդային խանութի բացումը մեր երկրում IQOS-ի վաճառքի ընդլայնման նշանակալի քայլ է։ Եվ սա առաջին անգամն է, երբ Երևանը կունենա մասնագիտացված առանց ծխի խանութ, ինչն արտացոլում է սպառողական պահանջարկն ու ավանդական սիգարետին այլընտրանք փնտրող ծխողների աճող թիվը։  Մենք հպարտ ենք, որ ամեն օր Հայաստանում մոտ 100 չափահաս ծխող քայլէ անում դեպի առանց ծխի ապագա», - նշել է Նատալիա Մայորովան՝ Ֆիլիպ Մորրիս Հայաստանի գլխավոր կառավարիչը։

 

 

 

 

 

 

 

 

 

IQOS-ը այլընտրանք է այն չափահաս ծխողների համար,  ովքեր այլապես կշարունակեին ծխախոտ ծխել։ Քանի որ IQOS-ը ոչ թե այրում է թութունը, այլ տաքացնում է այն, շրջակա միջավայր արտանետվում է զգալիորեն ավելի քիչ վնասակար նյութեր։ ՄԻևնույն ժամանակ, արտադրող Ֆիլիպ Մորրիսը զգուշացնում է, որ պրոդուկտը պարունակում է նիկոտին և զերծ չէ ռիսկերից։ Այնպես որ, IQOS-ը նախատեսված է միայն չափահաս ծխողների համար ու չի թիրախավորում չծխողներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее