▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սևանում քահանան Չի՛ զեղչել Վեհափառի անունը պատարագին, որին մասնակցել է Փաշինյանը

***

Նիկողոս Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր Փաշինյանը պատարագի է մասնակցել Սեւան քաղաքի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում, քահանան Չի՛ զեղչել Վեհափառ Հայրապետի անունը, և Պատարագն ընթացել է իր բնականոն հունով։

Հիմա ուզում եմ տեսնել՝ Վեհի անունը զեղչած «առաջնորդների» և քահանաների դեմքերը,  դուք ձեզ «քցված» չեք համարու՞մ»:

Ինքը՝ Փաշինյանը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում, որում  երևում է, որ այդ եկեղեցում պատարագի է մասնակցում նաև Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանը: 24Նյուզը գրում է, որ կապ է հաստատել Հայր Իսահակի հետ, որպեսզի հասկանա նրա տեսակետը, արդյոք նա միացե՞լ է Նիկոլ Փաշինյանի կողմն անցած հոգևորականներին։

«Ես ոչ մեկի օրակարգին չեմ միանում, ես իմ ծառայության մեջ եմ: Նիկոլ Փաշինյանը, ինչպես մեր մյուս հավատացյալները, եկեղեցի է այցելել: Մենք մեր պատարագն ենք արել, մենք մեր աղոթքն ենք արել: Պատարագը կատարվել է ըստ պատշաճի, ոչ մի զեղչում չի եղել, պատարագի վերջում երգվել է «Ամեն հայի»-ն: Հավատացյալները մոտեցել են և օրհնություն են ստացել»,-ասել է նա:

Հայր Իսահակի խոսքով, ինքը շրջվել, տեսել է, որ Նիկոլ Փաշինյանն է կանգնած, մոտեցել և բարևել է:

«Ոչ մի արտակարգ բան, փոփոխություն չի գրանցվել մեր կյանքի մեջ: Մենք մեր ծառայության մեջ ենք»,-զրույցը եզրափակել է Իսահակ վարդապետ Պողոսյանը:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее