
Shamshyan.com-ը գրում է. Դեկտեմբերի 25-ին Երևանում Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ՝ 33-ամյա Էդգար Թորոսյանը ահազանգել է Ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 10։00-ից մինչև 16։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են իր տան մուտքի դռան փականը, մտել բնակարան, այնտեղից գողացել ոսկյա և արծաթյա զարդեր և նոութբուք-համակարգիչ։ Դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալի գլխավորությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Է. Թորոսյանը «Արարատ» ֆուտբոլային ակումբի մարզիչն է։
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


