▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս են Աջափնյակում կրակում միմյանց վրա ․․․6 վիրավոր կա...

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Թարմացում․ Երևանում հնչած կրակոցների հետևանքով տուժածներից 1–ը մահացել է, հայտնում է Նյուզ․am-ը։

Աջափնյակում հնչած կրակոցների հետևանքով «Արմենիա» ԲԿ է տեղափոխվել 7 մարդ։ Նրանցից մեկը մահացել է, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, հնարավոր է՝ վտանգ է սպառնում կյանքին, մյուսների վիճակը կայուն ծանր է, ԲԿ–ից հայտնել են լրատվամիջոցին։

Թարմացում․ Այսօր՝ ժամը 16:00-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններն են ստացվել, որ Աբելյան փողոցի 9 հասցեում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, նշված վայրից հրազենային վնասվածքներով 10 քաղաքացիներ տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Դեպքի վայրում հայտնաբերվել է ինքնաձիգով և ատրճանակից կրակված մի քանի պարկուճ, արնանման հետքեր, դանակ, Lexus, որի վրա առկա են կրակոցի հետքեր։ Ոստիկանները պարզում են վիրավորների, Lexus-ի սեփականատիրոջ ինքնությունը։

***

Կրակոցներ են հնչել Երևանի Աջափնյակ թաղամասում, կան վիրավորներ
 
«Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,– Asekose.am–ին հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее