▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյունիքում ՊՆ բեռնատարի վթարից տուժածները քաղաքացիական անձինք են, զինծառայողները չեն տուժել

Կապան-Մեղրի ավտոճանապարհի Լիճք գյուղի վարչական տարածքում այսօր ժամը 11:00-ի սահմաններում ՊՆ բեռնատարի և Mercedes մակնիշի ավտոմեքենաների բախման հետևանքով տուժածները քաղաքացիական անձինք են, իսկ ՊՆ մեքենայում բոլորը եղել են զինծառայողներ, որոնք չեն տուժել, վնասվածքներ չեն ստացել:

Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասել է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ 

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին, ավտովթար էր տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11;00-ի սահմաննրում Կապան-Մեղրի ավտոճանապարհի Լիճք գյուղի վարչական տարածքում բախվել են ЗИЛ մակնիշի ՊՆ 7933 Շ համարանիշի և Mercedes մակնիշի 53 TT 111 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Մեղրիի բժշկական կենտրոն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее