▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյունիքում 12-րդ դասարանի աշակերտուհին անձնական հարցերի շուրջ մոր հետ վիճելուց հետո ինքնասպանության փորձ է արել

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում մարզի բժշկական կենտրոններից մեկից տեղի Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն դեղորայքային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Սյունիքի մարզի բնակչուհի, 17-ամյա Ն. Հ.-ն է, ով ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի է:

Պարզվել է նաև, որ նա անձնական հարցերի շուրջ վիճաբանել է մոր հետ, ինչից հետո ննջասենյակի պահարանից վերցրել է դեղատուփը և իր ննջասենյակում ինքնասպանություն գործելու նպատակով խմել է տարբեր տեսակի դեղահաբեր: Նրան հայտնաբերել է մայրը՝ արդեն ուշագնաց վիճակում, ինչից հետո երեխային տեղափոխել են բժշկական կենտրոն: 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее