«Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանն իր էջում տեսանյութ է ներկայացրել ու գրել է.
«Գևորգ Պապոյան, բա որ ասում եմ` սուտ ես խոսում․․․
Հ.Գ. Արդեն չեն կարողանում պահել իրենց ստերը»։
Հիշեցնենք, որ ՀԾԿՀ նախագահը երեկ հերքեց ՀԷՑ–ի վերաբերյալ Գևորգ Պապոյանի հայտարարությունը
Մեթոդաբանությամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վերցրած վարկերը չեն մտնում էլեկտրաէներգիայի սակագնի մեջ, ասուլիսին ասաց ՀԿԾՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հայտարարել էր, որ քաղաքացիների հոսանքի սակագնի մեջ մտնում է նաև ՀԷՑ-ի վերցրած վարկերը։


