
Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Շվեդիայի նախկին վարչապետ Կարլ Բիլդտի կողմից իր twitter-յան (https://twitter.com/carlbildt/status/827618146643238914) էջում տեղադրված Եվրոպայի կրոնական քարտեզը հիստերիա է առաջացրել Բաքվում...Եկվոր թուրքերն այնքան են կատաղել,որ շվեդ նախկին բարձրապաշտոնյային Բաքվից արձագանքել են ԱԳՆ-ի մակարդակով...
Ադրբեջանի ԱԳՆ-ի «ЧУШКА» (այս բառով է նրան բնութագրել ալիևյան կայքերից մեկը) մամլո խոսնակ Հիքմեթ Հաջիևը խորհուրդ է տվել Բիլդտին չբաժանել Եվրոպան մշակութային և կրոնական սկզբունքներով և հեռացնել իր էջից այդ անհասկանալի քարտեզը...Ալիևյան մանկլավիկի կատաղության պատճառն այն է,որ այդ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ քարտեզի վրա բոլոր ՀԱՍԿԱՑՈՂՆԵՐԻ համար Արցախը և Ադրբեջանն այլ գույներով են պատկերված...
Զարմանալի էակներ են ադրբեջանցիները...Սույն քոչվորների նախնիները, որոնք այստեղ են հայտնվել Քրիստոսի Ծննդից հետո 11-12 դդ-ում,իսկ իրենք էլ որպես ազգ ձևավորվել են 1918 թ-ին չեն կարող ընդունել, որ մինչև իրենց նման բարբարոսների այստեղ հայտնվելն այս տարածաշրջանը բնակեցված է եղել այլ ազգերով ևս՝ բյուզանդացիներով, հայերով, վրացիներով, թալիշներով, լեզգիններով, թաթերով և այլն, և որ իրենք ԵԿՎՈՐ են... Շվեդիայի նախկին վարչապետի կողմից իր twitter-յան էջում տեղադրված քարտեզն արտացոլում է այն կրոնական և մշակութային պատկերը, որը կա աշխարհում և՛դե ֆակտո,և՛ դե յուրե...
Ազերիներին սարսափելի կատաղեցրել է այն փաստը, որ քարտեզում Արցախը նշված է որպես քրիստոնեաբնակ տարածք... Իր անտրամաբանական ուղերձ-բողոքում Ադրբեջանի ԱԳՆ մամլո տխրահռչակ խոսնակը փորձում է Արցախի քրիստոնյա լինելը բացատրել հայերի կողմից կատարած էթնիկ զտումներով,այն դեպքում,երբ նույնիսկ ԽՍՀՄ տարիներին ԼՂԻՄ-ի (այժմյան Արցախի Հանրապետության) բնակչության 76%-ը,ըստ ԽՍՀՄ 1989 թ-ի մարդահամարի տվյալների, կազմել են հայերը, իսկ երբ 20-րդ դարի սկզբին Արցախը Ստալինի միանձնյա որոշմամբ բռնակցվել էր Ադրբեջանի ԽՍՀ-ին, այդ ժամանակ հայերը կազմում էին մարզի բնակչության 95%-ը... Հետաքրքիր է, իսկ ըստ Բաքվի՝ ի՞նչ գույնով պետք է ներկայացվեր Արցախի կրոնական քարտեզը...
Չլինի ցանկանում են, որ դա էլ «կանաչ» ներկեն...
Ըստ ազերիների տրամաբանության՝ հիմա նույն ՌԴ-ն, Հունաստանը, Սերբիան, Բուլղարիան, Մակեդոնիան, Կիպրոսը ևս պետք է հիստերիա բարձրացնեին և ԱԳՆ-ի կամ այլ մակարդակով պահանջեին Կարլ Բիլդտից, որ հեռացնի քարտեզը, քանի որ իրենց տարածքների որոշ մասեր ներկված են իսլամը ներկայացնող կանաչ գույնով... Նույն Բալկաններում բնակվող թուրքերը, ի տարբերություն արցախահայերի, եկվոր են... Ղազախներն էլ կարող են բողոքել, որ իրենց երկրի հյուսիս-արևմուտքը «ներկված» է որպես քրիստոնեաբնակ տարածքներ...
Հ.Գ. Պատերազմը քարտեզների դեմ հատուկ նշանակություն ունի Իլհամ Ալիևի համար... Խղճուկ ազերիները պայքարում են ամեն հայկականության և քրիստոնեության դեմ... Ալիևյան ամբողջ մամուլի թիրախը հայերն ու քրիստոնեաներն են...


