▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սթափվեք, ինչպես կասեր դասականը, գժուկներ. Արարատ Միրզոյանը պատասխանել է Ֆարմանյանին

 

«Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արարատ Միրզոյանը պատասխանել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի գրառմանը.

«Տեսա գրառումդ, եղբայր։ Կարճ ասեմ՝ ի լուր քեզ , քո գործընկերների, ՀՀ քաղաքացիների եւ ողջ աշխարհի։

Ողջունում եմ քո պատրաստակամությունը՝ ձեր ֆրակցիայում խոսել Նիկոլ Փաշինյանին միաձայն վարչապետ ընտրելու օգտին՝ իբրեւ իրավիճակի միակ հնարավոր եւ պետության համար շահեկան հանգուցալուծում։

Մի քանի ճշգրտում. Միշտ պատրաստ ենք եղել խոսել ձեր ֆրակցիայի հետ։ Ցավոք, ցայսօր միայն մերժում ենք ստացել։ Հարցրու Վահրամ Բաղդասարյանին, հարցրու Գագիկ Մինասյանին եւ այլոց։

Իզուր ես գրառմանդ մեջ նշում Ռուսաստանը։ Մեռանք ասելով՝ այս շարժումը աշխարհաքաղաքական ենթատեքստ չունի, այլ երկրի աջակցություն եւ միջամտություն չունի։ Չունի եւ վերջ։ Դադարացրեք նման երանգավորումը։

Եվ վերջում. Մի քիչ շփվեք ընտրողների հետ, ՀՀ քաղաքացիների հետ։ Մի վախեցեք եւ նրանց ահաբեկիչներ մի անվանեք։ Առերեսվեք իրականությանը։ Սթափվեք, ինչպես կասեր դասականը, գժուկներ»:

Նշենք, որ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը արձագանքել է Արարատ Միրզոյանի` իր մտքի վերաբերյալ հնչեցրած մեկնաբանությանը.

«Արարատ Միրզոյան ջան, ուսանողական իմ ընկե՛ր: Շնորհակալ եմ արագ արձագանքի համար: Մի քանի կարևոր ճշգրտում: Մի շտապեք ինձ + 1 անել ձեր ցուցակներում: Կարծում եմ՝ ամեն ինչ հստակ եմ շարադրել: Մեր խմբակցությունը քվեարկելու է միաձայն: Ավելին՝ հակառակը Ձեր գլխացավն է լինելու: Պատմությունը՝ վկա: Հակառակը չի լինելու: Հակառակը չի ստացվելու: Հակառակը միայն վնաս է տալու: Ես ունեմ իմ տեսակետը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ: Ունեմ իմ տեսակետը վարչապետի հնարավոր այլ թեկնածուների վերաբերյալ: Ասածս պարզ բան է՝ Նիկոլ Փաշինյանը պետք է գա իր գործընկերների հետ խոսելու. նստենք խոսենք, պետք է խոսենք առանց պաթոսի, խոսենք կարևոր հարցերի մասին, խոսենք միմյանց հասկանալու, խոսենք մտահոգությունները փարատելու նպատակով: Հ.Գ. Հանդիպման համար սուրճ հաստատ կա»:

Կարդացեք նաև`Ֆռցնելու, խաբելու կարիք չունենք, ժողովուրդը երբ էլ կանգնի, իշխանափոխություն կլինի. Արարատ Միրզոյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее