▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստամբուլի հայկական վարժարանը ռեկորդային նվիրատվություն է ստացել

Ստամբուլի հայկական Կենտրոնական վարժարանը հրավիրված բարեգործական ընթրիքի ժամանակ ստացել է ռեկորդային նվիրատվություն 900 հազար թուրքական լիրայի (շուրջ 240 հազար ԱՄՆ դոլար) չափով:

Այս մասին տեղեկացնում է «Ակoս» պարբերականը:

Կենտրոնական վարժարանի հիմնադրամի նախագահ Հարություն Էբեօղլուն տեղեկություն է հաղորդել հիմնադրամի բյուջեի վերաբերյալ, համաձայն որի այն այս տարի ունեցել է 1 միլիոն 530 հազար թուրքական լիրայի (շուրջ 409 հազար ԱՄՆ դոլար) պակասուրդ:

Պոլսո պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանը, հայտնելով, որ համայնքի դպրոցներից ամենաշատը կարիքի մեջ է Կենտրոնական վարժարանը, տեղեկացրել է, որ բարեգործական ընթրիքի միջոցով հանգանակված գումարով կփակվի բյուջեի պակասուրդի մի մասը, իսկ մյուսը մասը հնարավոր կլինի փակել հիմնադրամի գործադիր խորհրդի աշխատանքների արդյունքում:

Artsakhpress.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее