▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սրբապղծություն Երևանում. «Եռաբլուր» զինվորական պանթեոնից գողացել էին եղեւնիներ

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության, Մալաթիայի բաժնի ծառայողները գիշերային ծառայություն իրականացնելու ժամանակ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողություն կատարելու կասկածանքով Ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկվել 2 քաղաքացի:

Shamshyan.com-ի տեղեկություններով, նրանք Երևան քաղաքի Ամիրյան փողոցի բնակիչ, 17-ամյա Բաբկեն Գ.-ն, Ներքին Չարբախ 10-րդ փողոցի բնակիչ, 20-ամյա Գոռ Դ.-ն:

Պարզվել է, որ վերջիններս «Եռաբլուր» զինվորական պանթեոնից գողացել են եղևնիներ:

Ոստիկանները եղևնիները հայտնաբերել են Գոռ Դ.-ին պատկանող Nissan մակինիշի բեռնախցիկում:

Փաստի առթիվ Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее