Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, անհայտ անձը կամ անձինք Արաբկիր վարչական շրջանում հրկիզել են «Սուրբ Աստվածածին» նորակառույց մատուռը։ Ինչպես դեպք վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք այրել են սրբապատկերը, որն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։
Ավելի վաղ ֆոտոլագրողը նշված վայրից հայտնել էր, որ դեկտեմբերի 16-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը այցելել էին Արաբկիր վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի «Մալականի այգուց» դեպի Հրազդան կիրճ տանող ճանապարհի աջակողմյան հատվածում Արամ Մարգարյանի, նրա եղբայրների ու ընկերների կողմից 2003 թվականից անբարեկարգ հատվածը Սրբության սրբոցի վերածած, նրանց կողմից կառուցված փոքրիկ մատուռ։
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


