▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սփյուռքի նախարարությունն անելու է անհնարինը, որ մեր հայրենակիցները դժգոհ չմնան ծրագրերը հետաձգելու որոշումներից

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն  ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել.

« [ARM] 24-րդ օրվա ամփոփումը

Նախարարության խորհրդակցությունների սենյակում տարածաշրջանային վարչությունների պետերի հետ անցկացրի շտապ խորհրդակցություն: Արդյունքում ձևավորվեց օպերատիվ խումբ՝ քննարկելու նախկինում հաստատված ծրագրերի համար նախապես տոմսեր գնած մեր հայրենակիցների բարձրացրած խնդիրները և դրանց լուծումներ տալու: Սփյուռքի նախարարությունն անելու է հնարավորը և նույնիսկ անհնարինը, որպեսզի մեր հայրենակիցներից որևէ մեկը դժգոհ չմնա ծրագրերի ժամկետները հետաձգելու վերաբերյալ մեր կայացրած որոշումներից:

 

 

 

 

 

 

 

 

Ընդունեցի Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանին: Քննարկեցինք Իրանի հայ համայնքին վերաբերող հարցերն ու խնդիրները:

Այնուհետև հանդիպեցի Մեքսիկայի հիշողության և հանդուրժողականության թանգարանի ներկայացուցիչ Սոնյա Առաքելյանին:

Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100 ամյակին նվիրված տոնակատարությունները և 11-րդ բանակումները կազմակերպելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: Հանդես եկա բացման խոսքով՝ նշելով, որ անգնահատելի և անուրանալի է ՀՄԸՄ-ի դերը հայապահպանության, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման և սկաուտական շարժման զարգացման գործում: Արձանագրվեց, որ ամեն բան պետք է արվի համապատասխան գերատեսչությունների կողմից, որպեսզի վերոնշյալ միջոցառումներն անցկացվեն ամենաբարձր մակարդակով:

 

 

 

 

 

 

 

Հանդիպում ունեցա նաև Ատոմ Ջանջուղազյանի հետ, քննարկեցինք նախարարության ծրագրերի հետ կապված ֆինանսական հարցերը:

Հանդիպեցի «Դասավանդի՛ր, Հայաստան» կազմակերպության հիմնադիր Լարիսա Հովաննիսյանի և կազմակերպության անդամների հետ: Հանդիպմանը ներկա էր նաև փոխնախարար Բաբկեն Տեր- Գրիգորյանը:

«Երևան Պլազա» բիզնես կենտրոնում մասնակցեցի Շվեդիայի Թագավորության ազգային տոնին նվիրված ընդունելությանը:

Օրվա վերջում ընդունեցի սպորտի և երիտասարդության նախարար Լևոն Վահրադյանին՝ վերջինիս ներկայացնելով սփյուռքահայ երիտասարդների մասնակցությամբ համատեղ նախագիծ իրականացնելու առաջարկս»:

Կարդացեք նաև` «Հայկական Սփյուռք» տարեգիրքն այլևս չի հրատարակվի. այդ 5 միլիոն դրամը կամ կվերադարձվի բյուջե, կամ…

2018 թվականի համար մենք պետական բյուջե ենք վերադարձնում 3 մլն 40 հազար ՀՀ դրամ. Սփյուռքի նախարար

Գառ պիտի մատուցեի՞ն ամեն երեխային, սև խավիա՞ր. «Արի տուն» ծրագիրը ժամանակավորապես կհետաձգվի. փողեր են մսխվել

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее