
Հոկտեմբերի 25–ի կեսգիշերին հրազենային վնասվածք ստացած և մահացած տղամարդը 33-ամյա Շմավոն Աթոյանն է, որը ՔՊ–ի տարածքային կառույցի անդամ է և բլոգեր։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ հոկտեմբերի 25-ին ժամը 00:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քաղաքային վարչությունում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Դավթաշենի 3-րդ թաղամասի 11 հասցեում հնչել են կրակոցներ, և կա վիրավոր քաղաքացի։
Մինչ քրեական ոստիկանների դեպքի վայր ժամանումը, ոստիկանության Դավթաշենի բաժին հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ նշված վայրից մեկ անձ «որովայնի հրազենային վնասվածք, սրտի կանգ» ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Տուժածը ժամը 02:50-ի սահմաններում վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել էր։
Սպանված Շմավոն Աթոյանը բլոգեր էր, ով հայտնի էր իշխանություններին սատարող հրապարակումներով։
Շմավոն Աթոյանը հանդիսացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Դավթաշեն Տարածքային կառույցի անդամ։
Երևանի քրեական ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ հանցագորությունը կատարել է մայրաքաղաքի Գևորգ Էմինի փողոցի բնակիչ 30-ամյա մի երիտասարդ։ Նա ձերբակալված է։
Աղբյուրն՝ այստեղ
Կարդացեք նաև՝
Ինչու՞ է սպանվել Շմավոն Աթոյանը. բացառիկ մանրամասներ
Շմավոն Աթոյանի սպանության վերաբերյալ «Իշխանություն» լրատվականին հայտնի են դարձել բացառիկ մանրամասներ:
Դավիթաշենում տեղի ունեցած սպանության գիշերը մի խումբ անձինք, նրանց թվում նաև Շմավոն Աթոյանը, «հաշիվ մաքրելու» նպատակով մոտեցել են 30-ամյա մի տղամարդու և խմբակային ծեծի ենթարկել: Ծեծվողը, ըստ ամենայնի, ինքնապաշտպանության համար, իր մոտ եղած հրազենից մի քանի կրակ է արձակել, որից մեկը դիպել է Շմավոն Աթոյանին:
30-ամյա տղամարդը կալանավորված է: Սպանությունը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ սպանված Շմավոնյանը բլոգեր էր, հանդիսացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Դավթաշեն Տարածքային կառույցի անդամ։
Լիա Սարգսյան
      

