armtimes.com-ը գրում է. 2016 թվականի նոյեմբերին Շենգավիթում գտնվող «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով դատաքննությունն այսօր սկսվեց:
Դատական այս նիստին եւս Նորատուսցի Ալիկը դատարան ներկայացվեց սայլակով՝ նա վերջերս ենթարկվել է վիրահատության: Մինչ դատաքննությանն անցնելը, դատարանը բավարարեց Ալիկ Բանդուրյանի եւ Պետրոս Իսրայելյանի պաշտպանների միջնորդությունը եւ վերացրեց ամբաստանյալների տեսակցությունների եւ հեռախոսային խոսակցությունների վրա դրված արգելքը:
Չարբախցի Գեղամի (Պետրոս Իսրայելյան) շահերի պաշտպան Միհրան Պողոսյանը դատարանին միջնորդեց անդրադառնալ գործով վկա Անժելա Մանուչարյանի՝ ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանի կնոջ դիմումին եւ լուծում տալ դիմումում բարձրացված հարցին:
Նախագահողը հրապարակեց Մանուչարյանի կողմից դատարանին ուղղված դիմումը: Դիմումատուն նշել էր, որ դեպքի վայրը՝ Շիրակի 13 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկը դեպքից հետո կնիքվել է, արգելվել է այնտեղ մտնել: Առգրավվել է նաեւ սեփականության իրավունքով իրեն պատկանող «Մերսեդես» մեքենան, որը տարվել է ՃՈ տուգանային հրապարակ: Իրավապահները պատճառաբանել են, որ դեպքի վայր նկուղում, ինչպես նաեւ «Մերսեդես» մեքենայում կարող են լինել կատարված հանցագործության հետքեր: Իրականացվել են քննչական գործողություններ, հետքերը հայտնաբերվել են, նախաքննությունն ավարտվել է, սակայն նախաքննական մարմինը չի վերադարձրել իրեն պատկանող մեքենան, չի հանել գեղեցկության սրահի նկուղային հարկը տնօրինելու արգելքը: Նա խնդրել է վերացնել արգելքը եւ իրեն վերադարձնել իր գույքը:
Նշված դիմում-պահանջի դեմ մեղադրող դատախազ Գեւորգ Գեւորգյանն առարկեց՝ նշելով, որ «Մերսեդես» մեքենան գործով ճանաչված է իրեղեն ապացույց եւ առգրավված է, նրանում հայտնաբերված են հանցագործության հետ առնչություն ունեցող հետքեր: Նույնը՝ նաեւ դեպքի վայր հանդիսացող նկուղային հարկում: Իրեղեն ապացույցները դատական քննության ընթացքում ենթակա են հետազոտման: Նշված մեքենայի ու նկուղային հարկի տնօրինման հարցը դատարանը կլուծի, երբ հետազոտված կլինեն հիշյալ ապացույցները:
Դատավոր Նելլի Բաղդասարյանը միջնորդության լուծումը հետաձգեց՝ մինչեւ խնդրո առարկայի հետ կապված էական հանգամանքների պարզումը:
Այնուհետեւ Նորատուսցի Ալիկի պաշտպան Երեմ Սարգսյանը այս նիստին եւս միջնորդեց փոել իր պաշտպանյալի նկատմամաբ ընտրավծ խափանմն միջոց կալանքը: Որպես նոր ի հանգամանք Սարգսյանը նշեց, որ Բանդուրյանը ենթարկվել է վիրահատության, ներկայումս գտնվում է հիվանդանոցում՝ հետվիրահատական ապաքինման փուլում: Չնայած Ալիկ Բանդուրյանին թույլատրված է տեղաշարժվել սայլակով, սակայն կալանավորներին դատարան տեղափոխող մեքենան հարմարեցված չէ նման վիրահատության ենթարկված անձանց տեղափոխելու համար:
Ներկա առողջական վիճակով, ըստ փաստաբանի, իր պաշտպանյալը ի վիճակի չէ թաքնվել քննությունից կամ խոչընդոտել գործի քննությանը: Նախագահող դատավորը դեռ մինչեւ վերջ միջնորդությունը չլսած պաշտպանից խնդրում էր ներկայացնել այն նոր հանգամանքը որի շոյւրջ էլ նման միջնորդություն է ներկայացնում: Ի վերջո դատավորը Երեմ Սարգսյանի միջնորդությունը չքննարկեց՝ պատճառաբանելով, որ փաստաբանը կրկնեց արդեն արված ու մերժված միջնորդությունը եւ որեւէ նոր փաստական տվյալ չներկայացրեց:
Դատարանի այս որոշումից հետո Երեմ Սարգսյանը ընդմիջում խնդրեց՝ դատավորին ինքնաբացարի հայտնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու համար; Ընդմիջումից հետո սակայն, Սարգսյանն ասաց, որ իր պաշտպանյալ Ալիկ Բանդուրյանը հետաքրքրվել է՝ ի՞նչ լուծում կտա դատարանը ինքնաբացարկի միջնորդությանը: Փաստաբանն ասել է, որ ամենայն հավանականությամբ՝ կմերժի:
Ամբաստանյալը խնդրել է ձեռնպահ մնալ այդ միջնորդությունը ներկայացնելուց՝ դատական նիստը անհարկի չձգձգելու համար:
Քանի որ նախապատրաստական փուոլւմ այլ միջնորդություններ չկային դատարաննա նցավ դատաքննության փուլին:
Նիստի ընթացքում մեղադրող դատախազ Գեւորգյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:
Ըստ այդմ՝ Պետրոս Իսրայելյանին՝ Չարբախցի Գեղամին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Մուշեղ Մուշեղյանին մորթելու, սատկացնելու, մահակներով ոտքերը ջարդելու եւ այլ ձևերով վերջինիս առողջությանը մի խումբ անձանց հետ ծանր վնաս պատճառելն իրագործելու վերաբերյալ Ալիկ Բանդուրյանի հորդորների հետեւանքով նրա մոտ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու վճռականություն է առաջացել: Դրանից հետո նախնական համաձայնության գալով Գեւորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված անձանց հետ` խմբի կազմում, Ալիկ Բանդուրյանի օժանդակությամբ նա իրագործել է Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ պլանավորված հանցավոր ոտնձգությունը: Հանդիպելով Մուշեղ Մուշեղյանի զինված դիմադրությանը` վերջինիս կողմից անհրաժեշտ պաշտպանության վիճակում ատրճանակով կրակոցներ արձակելուն, Մուշեղ Մուշեղյանի դիմադրությունը հաղթահարելու և այդ ժամանակ ծագած Մուշեղ Մուշեղյանին սպանելու հանցավոր դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով ապօրինաբար վերջինիս ուղղակի դիտավորությամբ զրկել է կյանքից:
Այսպես.
Ըստ մեղադրանքի՝ Ալիկ Բանդուրյանը, տեղյակ լինելով Պետրոս Իսրայելյանի եւ Մուշեղ Մուշեղյանի միջեւ առկա լարված հարաբերությունների մասին, 2016 թվականի նոյեմբերի 13-ին օգտվելով ստեղծված իրավիճակից, իր՝ որպես հանցավոր հեղինակություն վայելող անձի ցանկությունն իրագործելու կարեւորությունն ընգծելու եղանակով Պետրոս Իսրայելայնին դրդել է այլ անձնաց հետ համատեղ Մուշեղ Մուշեղյանին առողջությանը ծանր վնաս պատճառել, որը դսրեւորեվել է մորթելու, սատկացնելու, մահակներով ոտքերը ջարդելու եւ այլ ձեւրով այն իրագործելու հորդորներով: «Նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, «Լիա» գեղեցեկության սրահի նկուղային հարկում Պետրոս Իսրայելյանը կազմակերպել է հանդիպում՝ միաժամանակ ապահովելով Մուշեղ Մուշեղյանի ներկայությունը՝ վերջինիս առողջությանը ծանր վնաս պատճառելու նպատակով: Այնուհետեւ Պետրոս Իսրայլեյանի խնդրանքով Ալիկ Բանդուրյանը օժանդակել է պլանավորված հանցագործության անխոչընդոտ իրականացմանը՝ քրեական հեղինակություն հանդիսացող «Զապ» մականունով Անդրանիկ Սողոյանի միջոցով տուժող Մուշեղ Մուշեղյանի հետ դեպքի վայրում գտնվող քրեական հեղինակություն հանդիսացող Վիրաբ Գասպարյանից պահանջելով հեռանալ գեղեցկության սրահի նկուղային հարկից՝ հակառակ կողմի մարդաքանակը նվազացնելու, Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու նպատակով: Վիրաբ Գասպարյանը եւ իր մտերիմները հեռացել են դեպքի վայրից: Դրանից հետո Պետրոս Իսրայելյանը , Գեւորգ Ավետիսյանը (այդ օրը սպանվել է, -հեղ.), ինչպես նաեւ քննությամբ դեռեւս չպարզված անձինք, նախապես պայմանավորվելով Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելը համատեղ կատարելու մասին, ուղղակի դիտավորությամբ մեկը մյուսի գործողությունները գիտակցելով եւ միմյանց լրացնելով սուր կտրող ծակող գործիքների, մահակների, բահերի կոթերի եւ այլ առարկաների գործադրմամբ տուժող Մուշեղ Մուշեղյանի մարմնի տաբեր մասերին բազմաթիվ հարվածներ են հասցրել եւ պատճառել մարմնական բազմաթիվ վնասվածքներ»,- մասնավորապես նշված է մեղադրանքում: Նշենք, որ Մուշեղ Մուշեղյանը հիվանդանոցում մահացել է:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


