▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրիկ Խաչատրյանը բուհի խորհրդից հեռացվեց, իսկ եղբայրը` վերանշանակվեց

armtimes.com-ը գրում է. Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այլևս չի զբաղեցնի Գորիսի պետական համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնը: Ավելին, նա արդեն նույնիսկ այդ խորհրդի անդամ չէ:

ՀՀ վարչապետի փետրվարի 3-ի որոշմամբ հաստատվել է նշված բուհի խորհրդի կազմը: Նախորդի գործունեության ժամկետը լրացել էր սեպտեմբերին, և մինչ այժմ համալսարանը կառավարման խորհուրդ չուներ:

Ինչպես և սպասվում էր, Սուրիկ Խաչատրյանին այդ ցուցակում փոխարինելու է եկել գործող մարզպետ Վահե Հակոբյանը: Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը նույնպես այսուհետ Գորիսի պետական համալսարանի խորհրդի կազմում չէ: Նրա փոխարեն նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետի տեղակալ Ս. Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ բուհերի խորհուրդների անդամների 50 տոկոսին նշանակում են կառավարությունն ու կրթության և գիտության նախարարությունը: Նախորդ խորհրդի համեմատությամբ փոփոխությունները մեծ չեն: Կառավարությունը սույն բուհի խորհրդի կազմում վերահաստատել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանին, Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցին, «Փյունիկ» հիմնադրամի նախագահ, Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանին:

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее