▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոցփաթեթի կանխիկացումն ամբողջությամբ արգելված չէ

a1plus.am-ը գրում է.Այսօր կառավարության նիստի վերջում Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ձայնի իրավունք խնդրեց՝ անդրադառնալու համար նիստի սկզբում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հայտարարությանը: Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ Իշխան Զաքարյանի նշած՝ սոցփաթեթների ապօրինի կանխիկացում արտահայտությունը տեղին չէ. «Որովհետեւ արգելված չէ դրա կանխիկացումը: Սահմանափակումներ կան, բայց արգելված չէ, հետևաբար մենք պետք է խոսենք հասցեականության բարձրացման և արդյունավետությունն առաջ տանելու մասին, որ քաղաքացիների մոտ տպավորություն չստեղծվի, որ հանվում է այդ բաղադրիչը»: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն արձագանքեց ու եւս մեկ անգամ հիշեցրեց, որ խոսք չի գնում սոցփաթեթներն ամբողջությամբ հանելու մասին. «Երեւի եւս մեկ անգամ հստակեցնեմ՝սոցիալական փաթեթը 2016 թվականի համար գործում է հստակ, ոնց որ նախատեսված է պետական բյուջեով: 2017-2019 թվականի միջնաժամկետ քննարկումների ընթացքում նախագծում դա կասեցրել ենք, և այդ հանձնարարությունը, որը տրվել է երեք նախարարություններին, պետք է ներկայացնենք նոր գործիքակազմ՝ ավելի հստակ վերահսկելու այդ գործընթացը, իսկ 2017 թվականի բյուջեում մենք ընդգրկելու ենք այդ բաղադրիչը»:  

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее