▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Անկլավների հարցի վերաբերյալ ընդդիմությունը որևէ դիրքորոշում չի հայտնել»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ու ամենակարևորը. Հայաստանում չկա ու չի եղել գեթ մեկ մարդ, ով չի իմացել, ում չի բացատրվել, որ անկլավների անվան տակ հողեր են հանձնվելու։
Հիմա հարայ-հրոցը մի տեսակ անհասկանալի է։
Ու հատկապես անհասկանալի է գործող քաղաքական ուժերի վարքագիծն ու խոսույթը։
Հիմա ոչ թե պահն է ասելու, թե սրանք հող են հանձնում, այլ ճանապարհ, ռազմավարություն առաջարկելու կա՛մ դա կանխարգելելու համար, կամ էլ ուղղակի կիսել պատասխանատվությունը հանձնողի հետ։
Դուք, այսպես կոչված, անկլավների հարցում որևէ դիրքորոշում չեք հայտնել, բայց հանրային ելույթները համեմում եք «տվին, հանձնեցին»-ով։
Մարդիկ դա գիտեն, ժողովուրդ ջան, ու էստեղ կարևորը, թե դրան դո՛ւք ինչ եք հակադրում...
Ու արդարացված է, որ մարդիկ հենց այս հարցերում քննադատում են առաջին հերթին հենց ընդդիմությանը, որովհետև ընդդիմության առաքելությունը հենց ընդդիմանալն է...»։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее