▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շնորհակալություն Նիկոլ` յուրաքանչյուրիս մեջ ստրուկին սպանելու համար. Վահե Տեր-Մինասյան

 

Բժիշկ Վահե Տեր-Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Շնորհակալություն Նիկոլ!!!

Շնորհակալություն յուրաքանչյուրիս մեջ ստրուկին, հուսահատվածին, գրին քարտի կամ ռուսական քաղաքացիության մասին երազողին սպանելու համար։ Շնորհակալություն ժողովրդի հաղթանակի համար!!! 
Դե իսկ ՀՀԿ-ն այսօր երկարատև (մոտ 10 տարվա) ծանրագույն հիվանդությունից հետո ինքնասպանություն գործեց.... Հա բայց մի քանի բոց էսօրվա նիստից կհիշեմ - օրինակ հանրապետականներն անսպասելի այսօր իմացել էին, որ առողջապահական համակարգում կա պետական պատվերի անհամաչափ ու անազնիվ բաժանում, որ ինչ-որ ուժեր ստորաբար կրճատել են առողջապահության բյուջեն... բայց ոչինչ ոմանք էսօր գլուխ էին գովում, որ անգամ համարձակություն են ունեցել փողոց դուրս գալ... բա էլ հերոսը ոնց է լինում???
Բայց նրանց բոլորին մենք շատ շուտով կմոռանանք, կհիշենք մեր հեղափոխությունը, մեր հաղթանակն ու մեր Նիկոլին
Շնորհակալություն Նիկոլ!!!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее