Սիսիանի անչափահաս բնակչուհին սեռական ոտնձգության է ենթարկվել:
Այս մասին աղջիկը բարձրաձայնել է մի քանի օր առաջ, սակայն, ըստ նրա, դեպքը տեղի է ունեցել դեռևս նախորդ տարի դեկտեմբերի սկզբներին:
16-ամյա աղջիկը հայտարարել է, որ 23-ամյա երիտասարդն իրեն ծեծի է ենթարկել և իր կամքին հակառակ սեռական հարաբերություն ունեցել իր հետ` վերջինիս աշխատավայրում:
Աղջիկը նախկինում անհարմար է զգացել խոսել կատարվածի մասին:
Նյութի աղբյուրը` Փաստինֆ


