▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրո տոնին պարտաճանաչ ու քաջ 20 զինվորի կպարգևատրեն

«Սիրո և երիտասարդների օրհնության օրը՝ Սուրբ Սարգիսը, այս տարի կնշվի փետրվարի 11-ին: Այն բաղկացած է հոգևոր և ժողովրդական մասերից: Վերջինն ավելի շատ տոնախմբության նման է»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը՝ հավելելով.

«Արդեն 2-րդ տարին է, որ զինվորներին ենք պարգևատրում: Այս տարի ՊՆ-ն ընտրել է առաջնագծում ծառայող 20 զինվորների, որոնք աչքի են ընկել սխրանքներով, պարտաճանաչությամբ»:

Ինչ վերաբերում է  գիշերը աղի բլիթ ուտելուն, քահանան նկատեց.

«Մենք ազգային եկեղեցի ենք և երբեք չենք մերժել ազգային սովորույթներն ու ծեսերը, սակայն դեմ ենք սնոտիապաշտությանը: Եթե սկսենք մերժել՝ կկտրվենք մեր արմատներից»:  

Նշենք, որ այս տարի Արարատյան Հայրապետական թեմը համագործակցում է  նաև Մշակույթի նախարարության հետ: Ծրագիրը՝ այստեղ:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее